Wednesday, July 5, 2023

Նաիրի Զարյանի «Սասնա Դավիթ» գրքի թվայնացումը

Սասնա Ծռեր էպոսի ամենավաղ հիշողությունս Նաիրի Զարյանի էս մշակման հետ է կապված։ Վաղուց էի որոնում էս հրատարակությունը, վերջերս գտա, թվայնացրեցի ու սիրով ներկայացնում եմ։ 

Մ. Սոսոյանի պատկերազարդումները ներառված են։

Հղումը՝ հրես։

Friday, December 11, 2020

Երեսպաշտ անուղեղ ծաղրածուն

Բազմել է մեր երկրի գահին
Երեսպաշտ անունեղ ծաղրածուն,
Հանձնել է Արցախը թուրքին
Երկիրը դարձրել է թատրոն։ 

Օրնիբուն զխտկվում է բռի,
Հայհոյում, է, ատում, անպատվում,
Անտաղանդ մի Ներոն է, հոռի
Սփռում է արյուն ու արցունք։

Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ, մակածում,

Friday, July 31, 2020

«Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» էլեկտրոնային գրքով

Վաղամեռիկ Հաշեկի հույժ արդիական հերոս Շվեյկին վաղուց էի ուզում անդրադառնալ։ Մարդը մի բան գիտեր, որ էս ստեղծագործությունը կիսատ թողեց... կասեք մահն ընդհատեց, կասեմ, չէ, էդպես էլ նախատեսված էր, քանի որ գիտեր, որ իր պերսոնաժները դեռ ապրեն պիտի... ասելիքը անավարտ է, քանի որ պատմությունն էլ չի վերջացել։ Նույն ապուշ աշխարհն է, մարդկային նույն հիմմարությունը... 
Մի խոսքով, վայելեք «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» ստեղծագործության էլեկտրոնային ընթերցիչների համար հարմարեցված տարբերակները, epub և mobi ձևաչափերով։ Յոզեֆ Լադայի երեք հարյուրից ավել պատկերազարդումներն էլ մեջը։ 

Հղումը՝ հրես։

Thursday, July 9, 2020

Բենիտո Մուսսոլինի. պատառիկներ կենսագրականից (ըստ Քրիստոֆեր Հիբբերթի)


(Муссолини) давал волю своему антиклерикализму и извращенному чувству социальной справедливости, демонстрируя злобную враждебность по отношению к тем людям и классам, к которым он питал личную неприязнь.
***
Он в спешном порядке ознакомился с различными работами Лессаля, Каутского, Кропоткина, Маркса и Шопенгауера, Штирнера и Ницше, Бланки и Бертони, заимствуя у них идеи, искажая и развивая их.
***
...все, что он читал, оказывало на него огромное влияние, так что одна женщина, с которой он повстречался в Женеве, имела основание сказать, что «его философские взгляды всегда отражали мысли последней прочитанной им книги
***
Он черпал вдохновение не в напыщенных произведениях Маркса, которого он так и не понял, а в гневных трудах и полной драматизма жизни Луи Огюста Бланки

Tuesday, December 17, 2019

Խոսող մարդը

... կեսգիշերին դուռը դղրդում է։
— Ո՞վ է։ 
— Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։
Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։
— Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է նախորդ իրիկունը իրենց տունը գիշերելու խնդրանքով հյուրընկալված անթրաշ հյուրը ու գնում է դեպի դուռը։
— Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։
— Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։
— Ո՞րտեղից ես եկել։
— Էն քաղաքից։
— Ընչո՞վ ես եկել։
— Քայլելով։

Wednesday, September 11, 2019

Բալլադ #2

Վարչապետը մի պաշտոն է, որ շատերն են ցանկանում,
Նրա շուրջը օլիգարխ ու չինովնիկ են խոնարհվում,
Վարչապետն առանձնատուն է, վերջին զանգ ու վարդավառ,
Ախռաննիկ է, ջուր բռնող է, վերտալյոտ... ու ներված գառ,

Խորոված է ու մառան է, կառնավալ ու փառատոն,
Հարսանիք է, գործուղում է, հեծանիվ ու գինու տոն,
Բաստուրմա է, ղավուրմա է, հոնի ջեմ ու թարմ ծիրան,
Յարխուշտա է, քոչարի է... միտս եկավ Քոչարյան։

Վարչապետն ընդդիմադիր է, բանաստեղծ ու խմբագիր,
«Ես պոետ եմ, ձիս պոետ է», ֆեյսբուքեր, արձակագիր,
Թումանյան է, Մեծարենց է, Մուրացան ու Լեռ Կամսար,
Աղայան ու Թոթովենց է... միտս եկավ Ամուլսար։

Վարչապետը ճշտի մարդ է, ճիշտը մեկն է, հիրավի.
Ինքն ճիշտ էր, Սերժը սխալ էր՝ հեղինակն էս փլավի,
Ամուլսարը հիմա հանք է, երեկ սար, ու հանք էլի,
ՀԱՊԿ-ը վատն էր, հիմա լավն է, սիրելի է, ցանկալի։

Օլիգարխը թշնամի է, ասֆալտին պիտի փռվի՝
Դոն Պիպոն և կես Սաշիկը... Սամվելին պետք է ներվի։
Վանեցյանը մեր ախպերն է, դատավորը՝ պի$%$աս։
Ով Ռոբին ներեց նա նենգ է, անասուն, փնթի, փալաս։

Վարչապետը նախարար է, քարտուղար, ավագանի,
Մարության է, կարգին Հայկ է, տեղակալ թաղապետի,
Հեռախոսը ով կորցրել է, ֆեյսբուքում թող պոստ չանի...
Վարչապետը լեգիտիմ է, դեպուտատ Խուռուլդանի...

Վարչապետը գործուղման էր, համարում իր բարձրակարգ,
Աշխատում էր... չարչարվում էր... փոխում հոտած համակարգ... 
Իրիկունը նա երկնում էր նոր տողեր, նոր օրակարգ...
Գործուղումը Ամստերդամ էր, 
     ...կարմիր վոլգա...  
           ...աբրվալգ...


Wednesday, July 24, 2019

Երեքը մի նավակում, չհաշված շունը (epub, mobi)

Ինտերնետի անծայրածիր եզերքներից գտա պատանեկությանս սիրելի գրքերից մեկի՝ «Երեքը մի նավակում, չհաշված շունը» գրքի թվայնացված տարբերակը։ Գտա, ու սարքեցի epub, mobi։ Ապրի Ջերոմ Քլափքա Ջերոմը, ապրեն թվայնանցնողները, ապրեն կարդացողները, ապրեմ ես։

Ներբեռնել։

Հ.Գ. Որպես բոնուս՝ վերջերս ռուսերեն թարգմանված մի քանի scifi դասական գրքեր էլ էի վերոնշյալ ֆորմատների համար քանդել-հավաքել (ոչ շատ խորը, բայց բավարար որակ կա)։ Դրանք էլ էս հղմամբ։

Ցանկում հետևյալ գրքերն են (տե՛ս ստորև)։ Ուշադրություն դարձրեք հատկապես Շեքլիի հավաքածուին, ուր հեղինակի ԲՈԼՈՐ վիպակներն ու պատմածքներն են հավաքված։
       

Thursday, July 18, 2019

Գեղցին ու ձուկը (կրճատումներով)

Ժուկով ժամանակով մի գեղցի է լինում։ Էս գեղցին մի գարնանային օր որոշում է իրենց գեղի կողքի առվից ձուկ բռնի, ուտի, կշտանա։ Ուռկանը գցում է առուն, հետ քաշում, մեկ էլ ինչ. պարզվում է կեռին մի ոսկե ձուկ է ռաստվել։ Ոսկե, և, ըստ երևույթին, բավական դեբիլ ձուկ, քանի որ կապուտակ օվկիանոսում գտնվող իր պապենական պալատը, իր ծառաներին ու իր արքայավայել ուտեստները թողած՝ հոսանքնիվեր լողալով հասել էր Աղստև գետը լցվող մի ինչ որ անհայտ առու ու էնտեղ փորձել համտեսել էն գեղցու կողմից իր կարթի ժանգոտած կեռին հագցրած մի լղար անձրևորդի։ 

Էս ձուկը մարդկային լեզվով, բայց ահագին ցածր տոնայնությամբ (քանի որ ձայնալարերը, համապատասխանաբար, մարդկայինից փոքր էին) ասում է, թե. ա՛յ գեղցի, ինձ բաց թող, քո ամենանվիրական երեք ցանկությունները կիրականացնեմ։

Tuesday, June 4, 2019

Տերն ու երջանիկ ծառան. լրամշակված տարբերակ

Աստված բարի տա ձեզ էլ, երկու ախպորն էլ։ Լինում են, չեն լինում երկու աղքատ ախպեր են լինում։ Մտածում են ինչ անեն, ոնց անեն, որ իրենց տունը պահեն։ Վճռում են՝ փոքրը տանը մնա, մեծը գնա մի ունևորի ծաոա մտնի, ռոճիկ ստանա, ղրկի տուն։

Էսպես էլ մեծը վեր է կենում գնում մի հարուստի մոտ ծառա մտնում։

Ժամանակ նշանակում են մինչև մին էլ կկվի ձեն ածելը։ Էս հարուստը մի չլսված պայման է դնում ծառային. ասում է՝ «քեզ ռոճիկ չեմ տա, փոխարենը՝ երջանիկ կսարքեմ»։

Տղեն մին վախենում է էս տարօրինակ պայմանից, մին էլ մտածում է, թե ի՞նչ պետք է պատահի։ Մին է՝ վերջին հաշվով փողն ինչի՞ն է պետք. որ ինքը, կինն ու երեխեքն իրենց երջանիկ զգան։ 

Ասում է լավ. համաձայնում է։

Պայմանը կապում են ու մտնում ծառայության։

Friday, April 5, 2019

Տաղ պլատոնական սիրո. #1

Համբուրում եմ քո ձեռքերը,
Քո այտերն եմ համբուրում,
Համբուրում եմ քո շուրթերը,
Եվ դաստակն եմ համբուրում,
Համբուրում եմ քո բլթակը,
Քո ճակատն եմ համբուրում,
Քո ծոծրակը, քո կզակը,
Քո մատներն եմ համբուրում,
Համբուրում եմ վզատակը,
Եվ ստինքներդ եմ համբուրում,
Համբուրում եմ քո խասիաթը,
Քո վաստակն եմ համբուրում...
Համբուրում եմ քո համբույրը,
Դուխուդ հոտն եմ համբուրում,
Դուխուդ հոտը, կանաչ խոտը,
Ազգի դուխն եմ համբուրում,
Ազգի դուխը... անանուխը...
Կանաչ խոտը... Ալագյազ...
Վերտալյոտը, սամալյոտը...
Կարմիր Վոլգա, կապույտ հազ...
Աբլիցովկա... էսի ո՞վ ա...
Արա ո՞վ ես, այ տղա...
Հանգը վատն ա...
Խոտը լավն ա...
Սիգնալ մի տու..
Աբըրվալգ...

3 ապրիլի, 2019
Արմավիրի մարզ
ՀՀ

Tuesday, November 6, 2018

Երևան 2040

— Գագուլիկ ջան, ի՞նչ տամ... մի հատ կլոր հաց, երկու հատ էլ սմետա՞ն... հեսա տամ, բալես...  պասպորտդ ո՞ւր ա... այ տղա էդ չէ... խուժան լակոտ, ծննդականդ տու, յա՛..., ապրես, բալիկ ջան, հիմա ձախ աչիկդ պահի էն սկաների մոտ... էդ աջն ա, ձախը մյուսն ա, տղես... ըհը, ապրի Գագուլիկը... հիմա մյուսը, բալես... ըհը... հիմա չիշիկ արա էն ձագարի մեջ... չունե՞ս... այ շան լակոտ, մի զռռա... գնա, մամային ասա թող քեզ կաթիկ տա, կխմես, մի քիչ հետո կգաս...

Հետաքրքիր մարդիկ են, տո, բա երեխուն հացի ուղարկելուց առաջ չիշիկացնում ե՞ն...

— Ձե՞զ ինչ տամ, Համբարձում ձյա... հա, թարմ ա, անցյալ ամառ ենք ստացել... հեսա կտրատեմ, տամ... պասպորտը... աչքերը... մատնահետքը... մեզի անալիզ... Համբարձում ձյա, սիսծեմը սաղ ընդունեց, բայց մեզի անալիզի վրա պրոբլեմ ա տալիս... 19 թվին այֆոնի գույքահարկ չեք մուծե՞լ... Համբարձում ձյա, ես կալբասը պահեմ, դու գնա թաղապետարան, հանձնվի... դու փողոց փակողի վկայական ունեիր չէ՞... էդ որ ցույց տաս, 15 սուտկայից ավել չեն պահի... հետո հարկերը, տույժ-տուգանքները կմուծես, կգաս... ուրիշին չեմ տա, հեսա, ստեղ դրած ա...

Tuesday, April 24, 2018

Problema solutum est

S01E02
Աչքերս հազիվ եմ բացում։
Գլխումս՝ շիլափլավ, աջ աչքս ֆոկուսի չի գալիս, ականջներումս՝ աղմուկ, աղմուկի միջից՝ ինչ որ ռիթմեր... «ը...հը-հը..էի..ի-իի...», «այլ..ա-ա..մէժի...էժի...», «քա՜յլ... արա...»...
Արա՛, սպասի, ճիշտ ա՝ «մերժիր...»։ Մի րոպե հլա... մերժինք ախր... արա, վա՛խ արա... հորս արև, երազ չէր... մերժել ենք, մերրժվել ա, ինքնամերժվել ա.... աաաաաա... աաաաաաաաաա.....
Սպասի, սպասի, ստուգել ա պետք... ուր ա էդ անտեր պուլտը... Հ1-ը որի՞ վրա էր... ո՞վ ա հիշում. Հ1 վերջին անգամ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերն ենք միացրել։
«Պաշտոնական նորություններ... Վարչապետ Փաշինյանն ընդունեց քաղաքաշինության նախարար Լոքյանին...» աաաաաա.... աաաաա..... արա ճիշտ աաաաա....
Երկու վայրկյանում վրաս շոր-մոր եմ գցում, վազում բակ... Էս ցնծությունը մենակ վայելելու չի... Գիշերն, իհարկե, ահագին ցնծացած կլինեմ (բա գլուխս ինչի՞ ա տրաքում), բայց եթե դրանից բան չեմ հիշում, ուրմեն էդ հաշիվ չէր։
Առաջինն, ում տեսնում եմ հայաթում, Չթոյի ախպեր Ճկլն ա...

Friday, January 19, 2018

Հայերեն գրաբար Աստվածաշունչն՝ էլեկտրոնային ընթերցիչների համար

Մոտ 2,5 տարի առաջ սկիզբ դրվեց հայերեն գրաբար Աստվածաշնչի էլեկտրոնային epub և mobi տարբերակների մշակման աշխատանքներին։ Առիթը qahana.am կայքում հայերեն գրաբար Աստվածաշնչի էլեկտրոնային տարբերակի ներկայացումն էր, որը վաղուց էի ուզում վերածել էլ. ընթերցիչների համար ընդունելի ձևաչափի։

Մինչ աշխատանքի ներկայացմանն անցնելը, մի քանի խոսք Աստվածաշնչի հայերեն տպագիր տարբերակների պատմությունից (ծաղկաքաղ է արված հետևյալ նյութից. Վահան Վարդապետ Տերյան, (1960) Աստվածաշնչի հայերեն տպագրության պատմությունից. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԺԷ (Թ)

Wednesday, December 14, 2016

Ամերիկյան ֆանտաստիկայի հատընտիր (14 հատորով)

Ինտերնետի խորումութ պուճախներում դեգերում էի, որ թեթև ընթերցանություն գտնեմ քինդլիս համար: Մեկ էլ ռաստ էկա հին ու վաղուց մոռացված «Американская фантастика в 14 томах» շարքին, որից մի քանի հատոր ջահել վախտերս ձեռք էի բերել։ Ցավն էն էր, որ էս շարքի էլեկտրոնային գրքերը հասանելի էին մենակ fb2 ֆորմատով, որը ա) իմ համեստ կարծիքով՝ էշ ֆորմատ ա, բ) քինդլիս չի նստում ասածիս ամենաուղիղ և պարկեշտ իմաստով։

Ընդհանրապես, Քինդլիս, էն ամազոնյան azw-մazw ֆորմատները չհաշված, մենակ mobi-ն ա նստում, իսկ CALIBRE ծրագրով փոխարկվածները միշտ էլ խնդիր ունեն։ Օրհնվի, իհարկե, CALIBRE ստեղծողը (հենց մենակ իր editor-ի համար, որը թույլ ա տալիս հենց epub-ի մեջ կոդի հետ աշխատել), բայց դրանով ստեղծված mobi ֆայլերը զիբիլ են։

Հետևաբար բոլոր 14 հատորներն էլ քանդել-հավաքել եմ (կարելի ա ասել՝ 0-ից), ամբողջապես հարմարեցրել mobi ֆորմատին (որ ասում եմ mobi, epub-ն էլ հետն ա), ներառյալ շապիկները, ցանկերն ու հղումները ու հիմի հաճույքով վերընթերցում եմ ծերուկ Բրեդբերիին, ծերուկ Սայմաքին, պառավ Լեգուինին և այլոց։

Thursday, November 24, 2016

Չինովնիկն ու հրեշը

— Գիտեմ, ինչու ես եկել,— ասաց հրեշը,— հիմարություն է ուզածդ, բայց ես կօգնեմ քեզ։ Դու ուզում ես քաղաքական հենարան ու ուզում ես կիսես պատասխանատվությունը... ու էլի հինգ բան էլ ես ուզում, որ էդքան էլ չհասկացա, բայց դե, անցած լինի...
Ու հրեշն բարձր ծիծաղեց։

— Լավ, դու ճիշտ ժամանակին ես եկել։ Ես մի թուրմ կպատրաստեմ ու մի բարաթ կտամ։ Գիշերը մի չղջիկ կբռնես, կտաս դրանից շաուրմա սարքեն, կետչուպ֊մայոնեզով, բայց առանց թթու վարունգի կուտես, հետո կստորագրես էդ բարաթը ու կթողնես Թոխմախի մուտքի դիմաց։ Էդ ժամանակ կստանաս դու քո քաղաքական հենարանը։

Wednesday, October 26, 2016

omnes denuo

Հին (ցավոք՝ շատ հին) ու բարի (ափսոս՝ շատ բարի) Կենդանի Մատյանից ներգաղթում եմ էս տարածք։ Դուռը շխկոցով չեմ փակել. ուղղակի մնաս բարով եմ ասել ու եկել։ Եղած չեղած գրառումներս էնտեղ ինչպես կային, էնպես էլ մնացել են։ Հրես՝ ovanitas.livejournal.com։ Ոչինչ չեմ ջնջել։ Բերել եմ մենակ վերջին էջը, որ էս նոր կացարանս շատ դատարկ չթվա։ 

Մի խոսքով՝ ոտնամուտս բարով։

Monday, February 1, 2016

Ուշացած մակրոս MS Excel-ում հայերեն յունիքոդի փոխարկման համար

Էգոիստ արարած ա մարդը։ Էգոիստ արարած եմ ես։ Քանի հեռու-մոտիկ ծանոթ-բարեկամ բոթում էին՝ թե այ բալամ էն ascii-ից unicode փոխարկելու մակրոսիցդ մի հատ էլ էքսելի համար գրի, ես Շտիրլիցի պես «կռուտիտ» էի լինում, թե՝ էդ անտեր աղյուսակները տարեք վոռդ… լավ իմաստով… էդ բառի անգլերեն իմաստով… էլի պարզ չի՞… Նկատի ունեմ՝ առաջարկում էի էդ աղյուսակները MS Excel-ում copy անել, տանել MS Word, էնտեղ past անել, աշխատեցնել էս մակրոսը, նորից copy անել, հետ բերել MS Excel ու էլի past անել։ Արդեն՝ յունիքոդ հայերենով։
Բայց հենց խնդիրն էկավ նրան, որ բացեցի ՀՀ մլիցայության կայքից քաշած ՀՀ բնակչության պետական ռեգիստրի excel ֆայլը, ու հայտնաբերեցի, որ էդ ֆայլի պարունակությունը գրած ա XVI դարից էս կողմ արդիականությունը կորցրած ascii-ով, էդ պահից նվաստս հասկացավ, որ «կոռւտիտն» էլ չի աշխատում։ Էդ երկու միլիոն տողանող աղյուսակը վոռդ տանելու բան չի։ Բոլոր իմաստներով։

Monday, December 7, 2015

Կեցցե՞ այն Հայաստանը, որ էսօր եկավ, կամ՝ խումհարից հետո

Առավոտ զարթուցիչի զնգոցն ուրիշ էր։ Մի տեսակ ավելի երգեցիկ, ավելի լավատեսական։
Քնաթաթախ վեր եմ կենում, ակնկալելով ուժեղ գլխացավ ու խումհար՝ էրեկվա արաղից, ու, հատկապես, Գուգոյի բերած էն խոտից հետո։ Բայց արի ու տես՝ գլուխս չի ցավում, գիտակցությունս պարզ է։ Աշտոժ։

Տունը տաք է։

Չի կարող պատահել, ո՞նց կարող է տունը տաք լինել, եթե արդեն մի շաբաթ կլինի՝ գազն անջատել են չվճարումների պատճառով։ Ձեռքս դնում եմ ջառուցիչին ու արագ ետ եմ քաշում։ Տաք է։ Ախր ո՞նց կլինի։ Վազում եմ Բաքսիի մոտ. 80 աստիճանի վրա բլթբլթում է։

Friday, November 27, 2015

Ծուռ հայելիների աշխարհում կամ ձյունե թագուհի դվա. աբստրակտ հեքիաթ

Մարկն ու Չանը սիրում էին բարձրանալ կտուր, արևկող անել կղմինդրի վրա ու երազե՜լ, երազե՜լ… Մի օր, ձմեռնամուտին, երբ փոքրիկ Մարկը մոտակա հնոտիքի շուկայից ձեռք բերած իր կապույտ հայելին էր փայլեցնում, վերջինս պատահաբար սահենց նրա փոքրիկ ու փափլիկ ձեռքերից ու, կտուրից ուժգին ընկնելով սալահատակին, բյուրավոր փշուրների բաժանվեց։ Փշուրները թռան շուրջբոլորը և, մարդկանց աչքերից, ականջներից, քթերից սպրդելով նրանց մարմինները, արյան հետ հոսեցին դեպի նրանց սրտերն ու էնտեղ էլ ամրացան։ Իսկ կապույտ հայելում, ինչպես հին վիկինգներն էին հավատում, ապրում էր Սոցցանցե Թագուհին՝ Մուննաթի Թագավորի քույրը՝ մի չար, նախանձ, ինքնավստահ, փառամոլ պառավ կին։ Ու չար պառավի ազդեցության տակ գտնվող, նրա մասնիկը հանդիսացող հայելու բյուրավոր փշուրները մշուշեցին մարդկանց հայացքներն ու սառեցրին սրտերը, աղավաղեցին մարդկանց շրջապատող իրականությունը։ Փշուրները սրտերում՝ մարդիկ սկսեցին աշխարհն ընկալել Սոցցանցե Թագուհու աչքերով ու ականջներով, իսկ որ ամենավատն է՝ թագուհու սրտով։ Նրանց սրտերը կարծրացան, զգացմունքները բթացան, իսկ սեփական անձերի նկատմամբ կարծիքները խոյացան Էլբրուսի գագաթից էլ վեր։ Մարդիկ սկսեցին իրենց համարել ցանկացած ոլորտի խորը մասնագետներ, սկսեցին քննարկել մյուսների բոլոր արարքները, պիտակել ու չարախնդալ բոլորի վրա։

Wednesday, October 21, 2015

Անորոշ մտորումներ պապենական ադաթների մասին

— Բա մեր պապերի ադաթն ու դրվածքը… խելոք էին էլի մեր պապերը… մեր պապերի խելքը որ ունենայի՜նք...

Խելոք էի՞ն։

Պապերի հատկապես ո՞ր սերունդն էր ավելի խելոք։ Ո՞ր դարի «վիպուսկը»։ Նրա՞նք, որ թատրոն էին խաղում, երբ էսօրվա եվրոպացիքի պապերը դեռ ծառերի վրա էին ապրում, թե՞ նրանք, որ Կիլիկիայում Հայաստանի «ֆիլիալը» բացեցին… գուցե նրա՞նք, որ Հայաստանը մի ծովից հասցրին մինչև մյուսը, կամ նրա՞նք, որ կարմիր խնձորի ադաթին ֆորմալ ձևակերպում տվեցին՝ հաջորդ սերունդների բարոյական կերպարը ամուր պահելու համար… Չեմ հեգնում, ազնիվ խոսքուղղակի գրավոր մտածում եմ՝ ո՞րն է սերունդների հավաքական խելքի գնահատման չափանիշը։