Friday, December 11, 2020

Երեսպաշտ անուղեղ ծաղրածուն

Բազմել է մեր երկրի գահին
Երեսպաշտ անունեղ ծաղրածուն,
Հանձնել է Արցախը թուրքին
Երկիրը դարձրել է թատրոն։ 

Օրնիբուն զխտկվում է բռի,
Հայհոյում, է, ատում, անպատվում,
Անտաղանդ մի Ներոն է, հոռի
Սփռում է արյուն ու արցունք։

Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ, մակածում,

Որ հետո ահավոր պարպի
Խլացնի որոտներն ամպեղեն
Եվ ինչպես հրաբուխ պայթի,
Հուրհրա լավան հրեղեն,

Շառաչի, հորդանա, հորդի
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արեւներ մորթի
Այդ կլոունը լոշտակ ականջով։

Օ, ե՞րբ է Մսըրը եղել
Մեր հիմքում նման հոր փորող,
Մեզ ոչ ոք այսպես չի նեղել,
Ինչպես այդ հարճորդին կարող։

Սեւ կառքի կառապան լկտի,
Բազմել է մեր երկրի գահին,
Լափում է որձակը մեր մտքի,
Զրկում է մեզ հունտից ազգային։

Ի՞նչ անի նստվածքը ռամիկ
Կավատի դավից անտեղյակ,
Արեւ էր, դառել է մահիկ,
Աշխարհում՝ մնացել մենակ։

Օ, ո՞ւր եք, աստղեր, արեւներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եվ եղավ չըլսված մի Նեռ
Անգրագետ անուղեղ ծաղրածուն։

Չարենցոտ 

No comments:

Post a Comment