Friday, October 28, 2016

Տրակտատ «մաֆիա» խաղի որոշ դրսևորումների մասին

Գրազ կգամ, որ իրականում Հայաստանը հանրահայտ «մաֆիա» խաղի մի մեեեեծ հարթակ է, որտեղ մենք բոլորս ակամա մաֆիա ենք խաղում։ Ում շերիֆ են նշանակում, նա սկսում է որոշումներ կայացնել՝ ում փխել, ում խնայել։ Մաֆիոզների սուրբ պարտականությունը սպանել-քանդել-ավիրել առանցքի վրա էսուէնկողմ գնալն է։ Ու բարոյականության հետ էս ամենը, ոնց խաղի մեջ, կապ չունի։ Խաղի կանոններն են թելադրում վարքագիծը։ Հետևաբար համընդանուր վերաբերմունքն էլ էս ամենին իսկը խաղի պես է՝ նեղանալ չկա. խաղի կանոններն են էդպիսին։

Wednesday, October 26, 2016

omnes denuo

Հին (ցավոք՝ շատ հին) ու բարի (ափսոս՝ շատ բարի) Կենդանի Մատյանից ներգաղթում եմ էս տարածք։ Դուռը շխկոցով չեմ փակել. ուղղակի մնաս բարով եմ ասել ու եկել։ Եղած չեղած գրառումներս էնտեղ ինչպես կային, էնպես էլ մնացել են։ Հրես՝ ovanitas.livejournal.com։ Ոչինչ չեմ ջնջել։ Բերել եմ մենակ վերջին էջը, որ էս նոր կացարանս շատ դատարկ չթվա։ 

Մի խոսքով՝ ոտնամուտս բարով։

Thursday, October 6, 2016

Չարագույժ բալլադ կանխատեսելի ելքերի մասին

Աշնան կեսին, մի oր երբ ես մենակ նստած, հոգնած այսպես
Խորհում էի, թերթում պեսպես ախմախ էջեր, պրոֆիլներ հին,
Երբ մրափն էր աչքս կոխում, տեսա հանկարծ մի լուր՝ կայքում.
«Լիսկան գնաց… նրան հանին… ցնծություն է մարզի միջին»։
«Վիրուս կլնի, մրմնջացի, ախմախ լուր է կայքի միջին,
Ախմախ լուր է, ուրիշ ոչինչ»։

Պարզ հիշում եմ, կես գիշեր էր, ցուրտ ու մռայլ հոկտեմբեր էր,
Իմ ռետինա մոնիտորս շուք էր գցել հատակիս խոր․
Անձկում էի պոռնո սայթին և զուր նստած ֆեյսբուքում ցիր
Խեղդել էի փորձում անծիր տխրությունս առ էն պոռնոն,
Որի փասքոդ չկա ձրի անծայրածիր ինտերնետում:
Կամ էլ Յուքոմն էր մեղավոր…