— Գագուլիկ ջան, ի՞նչ տամ... մի հատ կլոր հաց, երկու հատ էլ սմետա՞ն... հեսա տամ, բալես... պասպորտդ ո՞ւր ա... այ տղա էդ չէ... խուժան լակոտ, ծննդականդ տու, յա՛..., ապրես, բալիկ ջան, հիմա ձախ աչիկդ պահի էն սկաների մոտ... էդ աջն ա, ձախը մյուսն ա, տղես... ըհը, ապրի Գագուլիկը... հիմա մյուսը, բալես... ըհը... հիմա չիշիկ արա էն ձագարի մեջ... չունե՞ս... այ շան լակոտ, մի զռռա... գնա, մամային ասա թող քեզ կաթիկ տա, կխմես, մի քիչ հետո կգաս...
Հետաքրքիր մարդիկ են, տո, բա երեխուն հացի ուղարկելուց առաջ չիշիկացնում ե՞ն...
— Ձե՞զ ինչ տամ, Համբարձում ձյա... հա, թարմ ա, անցյալ ամառ ենք ստացել... հեսա կտրատեմ, տամ... պասպորտը... աչքերը... մատնահետքը... մեզի անալիզ... Համբարձում ձյա, սիսծեմը սաղ ընդունեց, բայց մեզի անալիզի վրա պրոբլեմ ա տալիս... 19 թվին այֆոնի գույքահարկ չեք մուծե՞լ... Համբարձում ձյա, ես կալբասը պահեմ, դու գնա թաղապետարան, հանձնվի... դու փողոց փակողի վկայական ունեիր չէ՞... էդ որ ցույց տաս, 15 սուտկայից ավել չեն պահի... հետո հարկերը, տույժ-տուգանքները կմուծես, կգաս... ուրիշին չեմ տա, հեսա, ստեղ դրած ա...