— Գագուլիկ ջան, ի՞նչ տամ... մի հատ կլոր հաց, երկու հատ էլ սմետա՞ն... հեսա տամ, բալես... պասպորտդ ո՞ւր ա... այ տղա էդ չէ... խուժան լակոտ, ծննդականդ տու, յա՛..., ապրես, բալիկ ջան, հիմա ձախ աչիկդ պահի էն սկաների մոտ... էդ աջն ա, ձախը մյուսն ա, տղես... ըհը, ապրի Գագուլիկը... հիմա մյուսը, բալես... ըհը... հիմա չիշիկ արա էն ձագարի մեջ... չունե՞ս... այ շան լակոտ, մի զռռա... գնա, մամային ասա թող քեզ կաթիկ տա, կխմես, մի քիչ հետո կգաս...
Հետաքրքիր մարդիկ են, տո, բա երեխուն հացի ուղարկելուց առաջ չիշիկացնում ե՞ն...
— Ձե՞զ ինչ տամ, Համբարձում ձյա... հա, թարմ ա, անցյալ ամառ ենք ստացել... հեսա կտրատեմ, տամ... պասպորտը... աչքերը... մատնահետքը... մեզի անալիզ... Համբարձում ձյա, սիսծեմը սաղ ընդունեց, բայց մեզի անալիզի վրա պրոբլեմ ա տալիս... 19 թվին այֆոնի գույքահարկ չեք մուծե՞լ... Համբարձում ձյա, ես կալբասը պահեմ, դու գնա թաղապետարան, հանձնվի... դու փողոց փակողի վկայական ունեիր չէ՞... էդ որ ցույց տաս, 15 սուտկայից ավել չեն պահի... հետո հարկերը, տույժ-տուգանքները կմուծես, կգաս... ուրիշին չեմ տա, հեսա, ստեղ դրած ա...
— Էկա՞ր, Գագուլիկ ջան... չէ, ազիզ, քուրիկի չիշիկով չեմ կարա ծախեմ, ինքը պիտի գա... դե մամային ասա, թող գրկած բերի, բա ես ինչ անեմ, հենա՝ հարկային տեսուչը պատուհանի հետևից մատն ա արդեն թափ տալիս վրաս... էն սվատիկայով ձաձան... ասֆալտին կփռեն, Գագուլ ջան, մամային ասա Հասմիկ ծյան չի կարա առանց չեկ խփելու հաց տա... չեկն էլ էս անտերը հո առանց ինքնության հաստատման ու հարկային հաշվի ստուգման չի տպելու... չէ, էդքանը մի ասա մամային, ազիզ, ինքն ինձնից լավ գիտի... ձեր պապային առանց չեկ առևտուր անելու համար, ախր, գնդակահարեցին...
— Տիկին ջան, էդ կաթի համար ձեր մոտ բավարար աչոկ չկա։ Ձեր հարազատն ա, երևի, Ավետն ո՞վ ա... հա, ձեր տղան, անցյալ տարի ալոճի բերքի հարկից խուսափել ա, ձեր ընտանիքի շեմն իջացրել են... բա ես ինչ անեմ, ջուր խմեք, ջրի համար 10 աչքոկը հերիք ա...
Տնաշեններ, մի քիչ ուշադիր եղեք էլի... սաղի աչոկներին ես պտի հետևե՞մ...
— Հա, Միխայիլ Սուրենիչ... խնդրեմ Միխայիլ Սուրենիչ... ձերն անլիմիտ էր չէ՞... ՊԵԿ-ի տոմսը բայց պիտի ցույց տաք, Միխայիլ Սուրենիչ... դե գիտեք, կարգ ա... վայ, երրորդ կարգի օբերտեսուչի ստատուս ե՞ք ստացել, Միխայիլ Սուրենիչ... հայլ... հայլ... շնորհավորում եմ... փառք ՊԵԿ-ին.. փառք, փառք... կբարևեք Տիկին Արուսին։
—Աղջի Գոգ, տեսա՞ր ով էր... հա, ինքն էր, որ կար... աղջի, տաս տարի չանցավ, չորրորդից երրորդ տվին... հալալ ա, էս մարդուն, բայց... աղջի ո՞նց ինչ ա արել... Զեյթունից մենակ 40 հոգի անձամբ ա գնդակահարել... էն ծառից ցոգոլ գողացող լակոտին բա ո՞վ բռնեց անցյալ ամիս... էն որ ցոգոլը չարամտորեն չէր հայտարարգրել... աղջի ոնց չես տեսել, ինտերնետով սաղ օրը էդ էին ցույց տալիս... Անանյանը անձամբ ընդունեց դաժը... դրա համար էլ երևի առաջ քաշին... հալալ ա...
No comments:
Post a Comment