Հին (ցավոք՝ շատ հին) ու բարի (ափսոս՝ շատ բարի) Կենդանի Մատյանից ներգաղթում եմ էս տարածք։ Դուռը շխկոցով չեմ փակել. ուղղակի մնաս բարով եմ ասել ու եկել։ Եղած չեղած գրառումներս էնտեղ ինչպես կային, էնպես էլ մնացել են։ Հրես՝ ovanitas.livejournal.com։ Ոչինչ չեմ ջնջել։ Բերել եմ մենակ վերջին էջը, որ էս նոր կացարանս շատ դատարկ չթվա։
Մի խոսքով՝ ոտնամուտս բարով։
Wednesday, October 26, 2016
Monday, February 1, 2016
Ուշացած մակրոս MS Excel-ում հայերեն յունիքոդի փոխարկման համար
Էգոիստ արարած ա մարդը։ Էգոիստ արարած եմ ես։ Քանի հեռու-մոտիկ ծանոթ-բարեկամ բոթում էին՝ թե այ բալամ էն ascii-ից unicode փոխարկելու մակրոսիցդ մի հատ էլ էքսելի համար գրի, ես Շտիրլիցի պես «կռուտիտ» էի լինում, թե՝ էդ անտեր աղյուսակները տարեք վոռդ… լավ իմաստով… էդ բառի անգլերեն իմաստով… էլի պարզ չի՞… Նկատի ունեմ՝ առաջարկում էի էդ աղյուսակները MS Excel-ում copy անել, տանել MS Word, էնտեղ past անել, աշխատեցնել էս մակրոսը, նորից copy անել, հետ բերել MS Excel ու էլի past անել։ Արդեն՝ յունիքոդ հայերենով։
Բայց հենց խնդիրն էկավ նրան, որ բացեցի ՀՀ մլիցայության կայքից քաշած ՀՀ բնակչության պետական ռեգիստրի excel ֆայլը, ու հայտնաբերեցի, որ էդ ֆայլի պարունակությունը գրած ա XVI դարից էս կողմ արդիականությունը կորցրած ascii-ով, էդ պահից նվաստս հասկացավ, որ «կոռւտիտն» էլ չի աշխատում։ Էդ երկու միլիոն տողանող աղյուսակը վոռդ տանելու բան չի։ Բոլոր իմաստներով։Monday, December 7, 2015
Կեցցե՞ այն Հայաստանը, որ էսօր եկավ, կամ՝ խումհարից հետո
Առավոտ զարթուցիչի զնգոցն ուրիշ էր։ Մի տեսակ ավելի երգեցիկ, ավելի լավատեսական։
Քնաթաթախ վեր եմ կենում, ակնկալելով ուժեղ գլխացավ ու խումհար՝ էրեկվա արաղից, ու, հատկապես, Գուգոյի բերած էն խոտից հետո։ Բայց արի ու տես՝ գլուխս չի ցավում, գիտակցությունս պարզ է։ Աշտոժ։
Տունը տաք է։
Չի կարող պատահել, ո՞նց կարող է տունը տաք լինել, եթե արդեն մի շաբաթ կլինի՝ գազն անջատել են չվճարումների պատճառով։ Ձեռքս դնում եմ ջառուցիչին ու արագ ետ եմ քաշում։ Տաք է։ Ախր ո՞նց կլինի։ Վազում եմ Բաքսիի մոտ. 80 աստիճանի վրա բլթբլթում է։
Friday, November 27, 2015
Ծուռ հայելիների աշխարհում կամ ձյունե թագուհի դվա. աբստրակտ հեքիաթ
Մարկն ու Չանը սիրում էին բարձրանալ կտուր, արևկող անել կղմինդրի վրա ու երազե՜լ, երազե՜լ… Մի օր, ձմեռնամուտին, երբ փոքրիկ Մարկը մոտակա հնոտիքի շուկայից ձեռք բերած իր կապույտ հայելին էր փայլեցնում, վերջինս պատահաբար սահենց նրա փոքրիկ ու փափլիկ ձեռքերից ու, կտուրից ուժգին ընկնելով սալահատակին, բյուրավոր փշուրների բաժանվեց։ Փշուրները թռան շուրջբոլորը և, մարդկանց աչքերից, ականջներից, քթերից սպրդելով նրանց մարմինները, արյան հետ հոսեցին դեպի նրանց սրտերն ու էնտեղ էլ ամրացան։ Իսկ կապույտ հայելում, ինչպես հին վիկինգներն էին հավատում, ապրում էր Սոցցանցե Թագուհին՝ Մուննաթի Թագավորի քույրը՝ մի չար, նախանձ, ինքնավստահ, փառամոլ պառավ կին։ Ու չար պառավի ազդեցության տակ գտնվող, նրա մասնիկը հանդիսացող հայելու բյուրավոր փշուրները մշուշեցին մարդկանց հայացքներն ու սառեցրին սրտերը, աղավաղեցին մարդկանց շրջապատող իրականությունը։ Փշուրները սրտերում՝ մարդիկ սկսեցին աշխարհն ընկալել Սոցցանցե Թագուհու աչքերով ու ականջներով, իսկ որ ամենավատն է՝ թագուհու սրտով։ Նրանց սրտերը կարծրացան, զգացմունքները բթացան, իսկ սեփական անձերի նկատմամբ կարծիքները խոյացան Էլբրուսի գագաթից էլ վեր։ Մարդիկ սկսեցին իրենց համարել ցանկացած ոլորտի խորը մասնագետներ, սկսեցին քննարկել մյուսների բոլոր արարքները, պիտակել ու չարախնդալ բոլորի վրա։
Wednesday, October 21, 2015
Անորոշ մտորումներ պապենական ադաթների մասին
— Բա մեր պապերի ադաթն ու դրվածքը… խելոք էին էլի մեր պապերը… մեր պապերի խելքը որ ունենայի՜նք...
Խելոք էի՞ն։
Պապերի հատկապես ո՞ր սերունդն էր ավելի խելոք։ Ո՞ր դարի «վիպուսկը»։ Նրա՞նք, որ թատրոն էին խաղում, երբ էսօրվա եվրոպացիքի պապերը դեռ ծառերի վրա էին ապրում, թե՞ նրանք, որ Կիլիկիայում Հայաստանի «ֆիլիալը» բացեցին… գուցե նրա՞նք, որ Հայաստանը մի ծովից հասցրին մինչև մյուսը, կամ նրա՞նք, որ կարմիր խնձորի ադաթին ֆորմալ ձևակերպում տվեցին՝ հաջորդ սերունդների բարոյական կերպարը ամուր պահելու համար… Չեմ հեգնում, ազնիվ խոսք… ուղղակի գրավոր մտածում եմ՝ ո՞րն է սերունդների հավաքական խելքի գնահատման չափանիշը։
Thursday, October 15, 2015
Ներոնի մանր մուտիլովկաները կամ հաց և կայֆավատ
— Ո՜վ Ներոն, աստվածների թոռ և տնվոր Oլիմպոսի, թույլ տուր զեկուցել։
— Խոսի՛ր։
— Գաղութներից մեկում խռովություն է կարծես հասունանում։ Տեղապահը խարդավանքներ է դյութել, մեր ազդեցությունից ուզում է սպրդի դուրս, ուզում է գահը առանց մեր օգնության պահել այլևս։
— Հիսուն հազար կենտուրիոն ղրկեք, թող ցբխեն նա խ$#։
— Կեսարն ապրած կենա, կենտուրիոնները լիգերին են էս պահին ցբխում ու մի քիչ էլ բաբելոնցիքին։ Իսկ էս պրինցիպատը, ամեն դեպքում, մեր դաշնակիցներն ա համարվում։ Կողքից լավ չի նայվի։
— Տա՜կ… լավ, կանչի ստեղ, գցենք առյուծների բերանը։ Համ էլ կուրախանանք։
— Խոսի՛ր։
— Գաղութներից մեկում խռովություն է կարծես հասունանում։ Տեղապահը խարդավանքներ է դյութել, մեր ազդեցությունից ուզում է սպրդի դուրս, ուզում է գահը առանց մեր օգնության պահել այլևս։
— Հիսուն հազար կենտուրիոն ղրկեք, թող ցբխեն նա խ$#։
— Կեսարն ապրած կենա, կենտուրիոնները լիգերին են էս պահին ցբխում ու մի քիչ էլ բաբելոնցիքին։ Իսկ էս պրինցիպատը, ամեն դեպքում, մեր դաշնակիցներն ա համարվում։ Կողքից լավ չի նայվի։
— Տա՜կ… լավ, կանչի ստեղ, գցենք առյուծների բերանը։ Համ էլ կուրախանանք։
Friday, October 2, 2015
Էլ Կապիտանի ու մաքինթոշի հայերեն բեջուռա տառատեսակի մասին
Մեր ծերուկ վաենկոմը, որ քառասուներեքին Լեհաստանում կանտուզիա էր ստացել, մի սիրելի խոսք ուներ, թե ավելի շուտ Գառնու ջուրը Մարս կհասցնեն, քան Mac OS-ի հայերեն բեջուռա տառատեսակը կդզվի։ Բիձու վրա խնդում էինք, քանի որ՝ ա) էն վախտ Մաքինթոշ անվանումը, գոնե իմ համար, ասոցացվում էր միմյայն պահածոների արքա Ջորջ Ռոբռոնսոնի աներձագի հետ (ով տեղը բերեց թե ում ի նկատի ունեմ, իրեն խորը ռեսփեքթ «Այդ ուր Մակինտոշ, այնտեղ խորն է… Կոմիսար, արի գնենք ռանչո, Ավստրալիայում…»), բ) Գառնու ջուրն էլ ժամով էին տալիս։
Subscribe to:
Posts (Atom)