Wednesday, December 14, 2016

Ամերիկյան ֆանտաստիկայի հատընտիր (14 հատորով)

Ինտերնետի խորումութ պուճախներում դեգերում էի, որ թեթև ընթերցանություն գտնեմ քինդլիս համար: Մեկ էլ ռաստ էկա հին ու վաղուց մոռացված «Американская фантастика в 14 томах» շարքին, որից մի քանի հատոր ջահել վախտերս ձեռք էի բերել։ Ցավն էն էր, որ էս շարքի էլեկտրոնային գրքերը հասանելի էին մենակ fb2 ֆորմատով, որը ա) իմ համեստ կարծիքով՝ էշ ֆորմատ ա, բ) քինդլիս չի նստում ասածիս ամենաուղիղ և պարկեշտ իմաստով։

Ընդհանրապես, Քինդլիս, էն ամազոնյան azw-մazw ֆորմատները չհաշված, մենակ mobi-ն ա նստում, իսկ CALIBRE ծրագրով փոխարկվածները միշտ էլ խնդիր ունեն։ Օրհնվի, իհարկե, CALIBRE ստեղծողը (հենց մենակ իր editor-ի համար, որը թույլ ա տալիս հենց epub-ի մեջ կոդի հետ աշխատել), բայց դրանով ստեղծված mobi ֆայլերը զիբիլ են։

Հետևաբար բոլոր 14 հատորներն էլ քանդել-հավաքել եմ (կարելի ա ասել՝ 0-ից), ամբողջապես հարմարեցրել mobi ֆորմատին (որ ասում եմ mobi, epub-ն էլ հետն ա), ներառյալ շապիկները, ցանկերն ու հղումները ու հիմի հաճույքով վերընթերցում եմ ծերուկ Բրեդբերիին, ծերուկ Սայմաքին, պառավ Լեգուինին և այլոց։

Նաև կիսվում եմ իմ պես էլեկտրոնային գադջեթներով կարդալ սիրողների հետ՝ լինեն դրանք Kindle թե Sony, Nook թե սովորական անդրոիդ ու այօս։

ԹԱՐՄԱՑՈՒՄ (19.12.2016). Նկատեցի, որ 2-րդ, 3-րդ, 7-րդ և 9-րդ հատորներում տողադարձը չէր աշխատում։ Ուղղել եմ ու նշված ֆայլերը թարմացրել։

Հղումը mobi և epub տարբերակներին




Ամբողջական ցանկը՝ 


ՀԱՏՈՐ 1 
Рей Брэдбери
  • 451 Градус по фаренгейту
  • Марсианские хроники
  • Рассказы

ՀԱՏՈՐ 2
Клиффорд Саймак
  • Все живое…
  • Кольцо вокруг солнца
  • Сосед
  • (ափսոս Սայմաքի պատմվածքները չէին ներառել... դրանք հրաշալի են)

ՀԱՏՈՐ 3
Андрэ Нортон
  • Саргассы в космосе
Фредерик Пол 
Сирил М. Корнблат
  • Операция «Венера»

ՀԱՏՈՐ 4
Курт Воннегут
  • Утопия 14

ՀԱՏՈՐ 5
Роберт Шекли
  • Билет на планету Транай
  • Обмен разумов
  • Четыре стихии
  • Рассказы

ՀԱՏՈՐ 6
Гарри Гаррисон
  • Неукротимая планета
  • Фантастическая сага
  • Рассказы

ՀԱՏՈՐ 7
Айзек Азимов
  • Конец вечности
  • Я — робот

ՀԱՏՈՐ 8
Урсула Ле Гуин
  • Планета изгнания
  • Слово для «леса» и «мира» одно
  • Рассказы

ՀԱՏՈՐ 9
Альфред Бестер
  • Человек без лица
  • Рассказы

ՀԱՏՈՐ 10
Хол Клемент
  • Экспедиция «Тяготение»
  • У критической точки
Ричард Уормсер
  • Пан Сатирус

ՀԱՏՈՐ 11
Пол Андерсон
  • На страже времен
  • Быть царем
  • Рассказы
Роберт Силверберг
  • Рассказы

ՀԱՏՈՐ 12
Фредерик Браун
  • Рассказы
Уильям Тенн
  • Рассказы

ՀԱՏՈՐ 13
Майкл Крайтон
  • Штамм «Андромеда»
Генри Каттнер
  • Рассказы

ՀԱՏՈՐ 14
Антология научно-фантастических рассказов
  • Հետևյալ հեղինակների պատմվածքներ՝ Роберт Хайнлайн, Кит Рид, Дэниел Киз, Дональд Уэстлейк, Роберт Крэйн, Джеймс Макконнелл, Альфред Ван Вогт, Маргарет Сент-Клэр, Уильям Ф.Нолан, Теодор Томас, Роджер Желязны, Мартин Гарднер, Джордж Самвер Элби, Джеймс Ганн, Теодор Старджон, Уильям Моррисон, Роберт Янг, Гордон Р.Диксон, Теодор Томас, Алан Аркин, Роберт Артур, Деймон Найт, Кейт Уилхелм, Энтони Бучер

6 comments:

  1. mobi 9-րդ հատորը չի բացվում

    ReplyDelete
    Replies
    1. Զարմանալի ա։ Հենց նոր ստուգեցի։ Ոչ միայն Քինդլով առանց պրոբլեմի բացեց, այլ նաև valitate արեցի ու խնդիր չուներ։
      Ինչո՞վ ես փորձել բացել։ Գուցե ֆահլը լավ դաունլոադ չի եղել։

      Delete
  2. Վայ ապրես դու, Աստված քեզ սրա 100 հատորյակը ուղարկի թղթով տպած

    ReplyDelete
    Replies
    1. չէ, թղթով տպած արդեն հինգ-վեց տարի կլինի, չեմ կարդում ։) Դրա փոխարեն, հաշվի առնելով էս շարքի նկատմամբ հետաքրքրությունը, աչքիս շարունակեմ սրանով՝ https://fantlab.ru/series14... չնայած շատ ա անտերը...

      Delete
  3. Շնորհակալություն։ Կրկին հետաքրիր նյութ ընթերցանության համար։

    ReplyDelete