Saturday, April 10, 2010

Խոսք պատահական այցելուին

Ո՜վ այցելու,

Այցելել ես համեստ կայքս, տեսնես ի՞նչ ես որոնում,
Ի՞նչն է բերել քեզ իմ բլոգը, ո՞ր բառով ես «search» անում:
Գուցե ֆրե՞նդ ես ինձ փոխադարձ, գուցե եկել ես լինքո՞վ,
Թե՞ անցորդ ես պատահական՝ մոտս մտել հրաշքով:
Կամ ռիդերում քո էռէսէս օվանիտաս ֆի՞դը կա,
Թե՞ ԷՆ բառն ես դու որոնել... դրանից էստեղ չկա՛:
Ամեն դեպքում բարով եկար, քեզ ինչպես քո տանը զգա,
Պիտակներս որ քրքրես՝ պետքական բաներ էլ կան:

Պոլիտիկա կա իմ բլոգում, կան պոստեր տեխնիկական՝
Հայաֆիկացման մասին ուղեցույց կիրառական,
Պոեզիայի ժամ էլ ունեմ և տնական հալալ ռեփ.
Դրանց համար պիտի խնդրեմ, որ իմ գլխին չխփեք:
Տեսանյութեր ունեմ սակավ, դե, համեցիր նայելու,
Տե՛ս, գնալուց ուշունց չտա՛ս, ո՜վ հարգարժան այցելու:

Մինչ գնալդ մի բան ասեմ, հանգիստ սրտով հեռացիր,
Նիքի հետև թաքնվելու պատասխանս իմացիր․
Մի ծեր բիձուկ կար մեր գյուղում, լատինախոս, գրասեր,
Իրա վախտով գցել բռնել՝ էսպիսի բան էր ասել․
«Պայքարիր մտքերի դեմ, ոչ թե դրանց կրողի,
Տեսակետի, մոտեցման դեմ, ոչ թե դրանց գրողի»...
Ասել կուզի՝ ի՞նչ կապ ունի ով է էստեղ թաքնվել,
Կարևորը, որ մտքեր են իմ բլոգում արտահայտվել:

...Ու նույն բիձեն մի խոսք ուներ, որ հաճախ էր կրկնում
Սրան-նրան միշտ ասում էր՝ vanitas vanitatum
Ու, թերևս, մտածելով մահվան մասին վերահաս՝
Իսկույնեևեթ հավելում էր, թե omnia vanitas:
Ասել կուզի՝ «կյանքը սութ ա», մահը՝ գուցե փրկություն,
Ամեն ինչը անցողիկ է ունայն ու սին մեր կյանքում:
Էստեղից էլ յուզեռնեյմս. հիշիր, որ վերադառնաս:
Էսքան բան էի ուզում ասել…
Հարգանքով՝
Օվանիտաս

No comments:

Post a Comment