Wednesday, June 3, 2020

Ձմեռ Պապի նվերները

- Շատ եմ խնդրում էլի, Ձմեռ Պապի, թող դառնամ թագավոր։
- Բայց քեզնից ինչ թագավոր, ազիզ, դու տասնապետի էլ չես ձգի։
- Շատ եմ էլի խնդրում, ասիր չէ՞. ով քեզ գիշերը նվեր բերելուց բռնացնի, մի հատ նվիրական երազանքը կիրականացնես։
- Վախ մորս արև... հա ես շատ գիտեի, որ տոնածառի մեջ մարդ կարա միմիկրիա անի... գոնե այֆոն ուզեիր էլի... լավ, տղավարի, ասել եմ, խոսքիս տերն եմ, դառի թագավոր... էս տներից հեսա կհելնեք, արխային...
- Շնորհակալ եմ բարի պապիկ, բայց դու չիմանաս, թե սաղ դու արիր, ես էն տղեն եմ, որ իմ պես թագավոր էլ ուրդուց էիր գտնելու։ Լավ, դու հել արդեն, գնա... ասում եմ ռադ էղի, բիձա, վայ... ես լիքքը գործ ունեմ... գյադե՜ք, սյուրպրի՜զ, արքան ես եմ հմի, կեցցե կեսարը... բերեք տենամ... ոնց ինչը, արա... խորովածը, իկռեն... ու վաբշե հելար դու, այ տղա, դու գնա զնդանում մեկուսացի, ճամփին բաջանաղիս տենաս, ղրկի ստեղ, վեզիրն ինքն ա... հա, հա, հենց էն պորտաբույծ երգչիստին, արքայի կամքն ա, իսկ ով ա՞ արքան, ես եեեմ արքաաաան... վախ, մորս արև արա... իմ պանծալի վեհ ազգին հեսա տեսեք ոնց եմ առաջնորդում դեպի փառավոր ապագա, էս քաքից երկու ամսում ոնց եմ հանում... մեռնեմ ես իմ ժողովրդի ջանին։

***