Wednesday, August 5, 2020

Էքսպրոմտ

Հոգեկան խիստ հուզմունքի՝
Ֆազը խփած վիճակում
Տատու տեսա՝ փարթամ կրծքի
Աջակողմյան տարածքում...

Մուգ թանաքով թազա գծած՝
Ուստի արած մի տատու.
Յարս էր, ա՛յ քեզ դուրս ընկած քած,
Ծծին դաջել մի կատու։Չէր իմանում քածը ջադու,
Որ իմ մտքին էր գալիս,
Թէ ինչքան էի կատու խեղդել,
Երբ ինձ ոչ ոք չէր տալիս։

Ու հոգեկան խիստ հուզմունքի՝
Ֆազը գցած վիճակում
Խեղդիմ... տարան ինձ ցուցմունքի
Քրեականի տարածքում։

Ու քանի որ հուզմունքի խիստ
Ֆազը գցած վիճակ էր,
Առանց քննում ու առանց նիստ
Ասին. գյադեն ազատ է...

Հմի իմ մոտ՝ խիստ հուզմունքի,
Երկրում՝ բարդակ վիճակ է,
Էրթամ ռաստվեմ նոր շլնքի,
Քանի համաճարակ է...

No comments:

Post a Comment