- Շատ եմ խնդրում էլի, Ձմեռ Պապի, թող դառնամ թագավոր։
- Բայց քեզնից ինչ թագավոր, ազիզ, դու տասնապետի էլ չես ձգի։
- Շատ եմ էլի խնդրում, ասիր չէ՞. ով քեզ գիշերը նվեր բերելուց բռնացնի, մի հատ նվիրական երազանքը կիրականացնես։
- Վախ մորս արև... հա ես շատ գիտեի, որ տոնածառի մեջ մարդ կարա միմիկրիա անի... գոնե այֆոն ուզեիր էլի... լավ, տղավարի, ասել եմ, խոսքիս տերն եմ, դառի թագավոր... էս տներից հեսա կհելնեք, արխային...
- Շնորհակալ եմ բարի պապիկ, բայց դու չիմանաս, թե սաղ դու արիր, ես էն տղեն եմ, որ իմ պես թագավոր էլ ուրդուց էիր գտնելու։ Լավ, դու հել արդեն, գնա... ասում եմ ռադ էղի, բիձա, վայ... ես լիքքը գործ ունեմ... գյադե՜ք, սյուրպրի՜զ, արքան ես եմ հմի, կեցցե կեսարը... բերեք տենամ... ոնց ինչը, արա... խորովածը, իկռեն... ու վաբշե հելար դու, այ տղա, դու գնա զնդանում մեկուսացի, ճամփին բաջանաղիս տենաս, ղրկի ստեղ, վեզիրն ինքն ա... հա, հա, հենց էն պորտաբույծ երգչիստին, արքայի կամքն ա, իսկ ով ա՞ արքան, ես եեեմ արքաաաան... վախ, մորս արև արա... իմ պանծալի վեհ ազգին հեսա տեսեք ոնց եմ առաջնորդում դեպի փառավոր ապագա, էս քաքից երկու ամսում ոնց եմ հանում... մեռնեմ ես իմ ժողովրդի ջանին։
- Բիձա, այ բիձա, հըն, կատարում ե՞ս Արքայի երկրորդ ցանկությունը, թե չէ։
- Թողեք արա, այ շան ծիծ կերածներ, թողեք թևերս, արա, տեղը չեք բերու՞մ այ մենթեր, թե ում եք օլորել, արա, ես ձեզ սաղիդ քյորփա վախտից գիտեմ, այ Էդուլիկ, սաղիդ նվերներ եմ տվել, արա...
- Էդուլիկ չի, պարոն հազարապետ ա։
- Այ պարոն հազարապետ, մոռացել ե՞ս գիշերները տակդ շռռում էիր, ես էլ նոր տարվա գիշեր քեզ արջուկ էի բերում, այ բեմուրազ, գրգըմ քընըմ էիր։
- Արքայից արքայի հրամանն ա, բիձո, մի սիմվոլիկ ցանկություն ա, արա, թողենք քու հմար գնա։
- Այ բեմուրազ, ասեք տենամ հմի ինչ ա ուզում էդ քյալը... վախխխ արա, մի խփի այ բես, մյուս Նոր Տարուն գեմառոյ ես ստանալու Ձմեռ Պապիկից... վախխ... ու տրիպպեր՝ Ձյունանուշիկից... վախխխ... արա, դե ասում եմ՝ ասեք ինչ աուզում էդ... արքայորդին։
- Արքան հրամայում ա որ փոխես ժողովրդին։ էսի լավը չի, քյալ ա, անգրագետ, չլսող ու ապուշ։
- Յանի ոնց՝ ժողովրդին փոխեմ։
- Ինձնից ասել ա հասնում, Արքան հանձնարարել ա՝ լավ ժողովուրդ բերես էս դուռռակների փոխարեն՝ շվեյցարացի, կանադացի, էդ սորտի մի լավ ժողովուրդ։
- Արա դե արդեն իսկականից դավադիտ արիք էլի, լսի ստե Էդուլիկ...
- Էդուլիկ չի... ախխխխ... քամակըըըըս... ախխխխխ, Ձմեռ Պապիիի...
- Ուրեմն լսի ստե, Էդուլիկ, ես Ձյունանուշիս ջիգյարին մեռնեմ, իրան խոստացել էի, որ մենակ բարություն կանեմ մարդկանց, բայց դուք մարդ չեք, արա... լսի ստեղ, ուրեմն... էս քեզ քո գեմառոն, էս քեզ պռոստատիտ խրոնիկական, էս նաժդաչնի մոմիկները կտանես շեֆիդ, իրան հասնում ա... էս ձեզ սանկցիաներ, էս ձեզ դեբիլ նախարարներ, էս ձեզ վիրուսներ, էս էլ ձեր ազգին մի քիչ խելք ու մի քիչ էլ խիղճ։ Որ խայթի։ Ու սա նվեր չի, անեծք ա։ Որովհետև խղճի խայթից ու մեղավորության զգացումից էն յան պատիժ ու տանջանք չկա։ Դե տառապեք... Ո՜ւ... հա՜... հա՜... Ձյունանուշ ջան, կյանքիդ մեռնեմ, վերջին անգամ ա ջիգյարս, սրանից հետո մենակ բարություն ու իրիգուն շուտ տուն եմ գալու միշտ։ Էդո ջան, էլի տակդ շռռել ե՞ս, ազիզ... հո՜... հո՜... հո՜... Ձյունանուշ ջան, վսյո, տղավարի, գալիս եմ տուն, ի՞նչ բերեմ։ Սմետան, կաթ..ազիզ, կարող ա՞ խորոված ու իկրա ուզես, ստեղ լիքքը կա, համարյա չեն կպել... չէ, ազիզ, իրանք էլ չեն ուզում... հը...հը...հը... դե չեն կարա էլի ծամեն... հը...հը...հը... կշտացել են, մի խոսքով... դե ուրեմն ճամփին կեպչուտ ու մայոնեզ էլ կվեկալեմ... կյանքս, սեղանը գցի, պապին գալիս ա...
No comments:
Post a Comment